Գրականություն

1․Գտի՛ր հետաքրքիր տեղեկություններ և փաստեր Բակունցի կյանքի և գործունեության մասին, ներկայացրո՛ւ բլոգումդ, համեմատի՛ր դասընկերներիդ գրածի հետ։

1.Ակսել Բակունցը ծնվել է 1899թ.-ի հունիսի 25-ին Գորիսում:

2.Գրողի անձնագրային անուն ազգանունն է Ալեքսանդր Ստեփանի Թևոսյան: Իր գրական կեղծանված ծագումը հետևյալն է. գրողի հոր տոհմական մականունը Բեգունց էր, որից էլ առաջացել է Բակունց գրական ազգանունը, իսկ Ակսել անունը ստացել է «Նորապսակները» պիեսի հերոսներից մեկի՝ Ակսելի դերը խաղալուց հետո:

3.Գորիսի ծխական դպրոցում, այնուհետև Էջմիածնի Գևորգյան ճեմարանում սովորելուց հետո աշխատել է Զանգեզուրի Լոր գյուղում որպես մանկավարժ:

4.Մասնակցել է Աշկալայի, Իլլիջայի, Արդահանի կռիվներին և Սարդարապատի ճակատամարտին որպես շարքային զինվոր:

5.Երկար ժամանակ զբաղվել է գյուղատնտեսությամբ. Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտն ավարտելուց հետո աշխատել Գորիսում որպես Զանգեզուրի գավառական գյուղատնտես, գավգործկոմի հողբաժնի վարիչ, ապա Երևանում՝ որպես հողժողկոմատի հողվարչության պետի տեղակալ։

6.Պարբերականների հետ համագործակցությունը սահմանափակվել է «Նոր ուղի» հանդեսի և «Մաճկալ» պարբերականի շրջանակներում:

7.«Զանգեզուր» և «Արևի զավակը» ֆիլմերի կինոնկարների սցենարների հեղինակը:

8.Նրա «Գավառական նամականին», «Մեր գյուղերում», «Նամակներ գյուղից» ակնարկաշարերը անմիջապես գրավում են ընթերցողին: Իր տաղանդը մեծապես արտահայտվում է նաև «Միրհավ», «Սաբու» և «Ալպիական մանուշակ» պատմվածքներում:

9.Դեռևս 30-ական թվականներից այլախոհի պիտակի տակ էին առել նաև Բակունցին: Այսպիսով 1936թ.-ի օգոստոսի 9-ին գրողը ձերբակալվել է: Մեղադրանքը ՝ «հակահեղափոխական, հակախորհրդային,ազգայնամոլական գործունեություն»:

10.Բակունցի դատական նիստը տևում է ընդամենը 25 րոպե և կայացվում գնդակահարման որոշում: 1937թ.-ի հուլիսի 8-ին գրողը գնդակահարվում է Ստալինի ցուցումով:

2․Կարդա հուշը և փորձիր հեղինակի նկարագրած Բակունցին համեմատել քո ճանաչած Բակունցի հետ (որքան դու հասցրել ես ճանաչել Բակունց հեղինակին նրա ստեղծագործությունների միջոցով)։

Նա շատ խորիմաստ բանաստեղծություններ ունի , շատ մեծ տաղանդ ուներ բանաստեղծություն գրելու մեջ , շատ գրագետ և գեղեցիկ խոսք , նրա բանաստեղծությունները կարողանում էին բարդուն հաղորդել զգացմունքները , տխրությունը , ուրախությունը , հիասթափությունը , երջանկությունը և այլն : Եվ նույն էլ այս պատմվածքի մեջ : Բայց ինչքան որ ժամանակ է անցնում , այնքան էլ ես ավելին ու ավելի եմ հիանում նրանով :

3․ Կարդա նաև կենսագրությունը։