Աշխարհագրություն

Գյուղատնտեսությունը ամենակարևոր ոլորտներից է, որը գործնականորեն առկա է բոլոր երկրներում։ Աշխարհի գյուղատնտեսությունում զբաղված է մոտ 1 մլրդ. տնտեսապես ակտիվ բնակչություն։ Գյուղատնտեսություն կենդանիների, բույսերի, սնկերի և սննդի համար օգտագործվող այլ կենսաբանական արտադրանքների բազմացումն ու բուծումն է։

Փաստեր ձկների մասին

1.

Ձուկ, որը կարողանում է ծառ բարձրանալ: Հարավային Ասիայում են ապրում Անաբաս տեսակի ձկները: Այս ձկները ոչ միայն կարողանում են բարձրանալ ծառի վրա, այլ նաև կարողանում են հողի վրա տեղաշարժվել: Այս ձկները շնչում են ինչպես ջրի մեջ, այնպես էլ ցամաքում:

2.

Որոշ մարդիկ վախենում են շնաձկներից, քանի որ նրանք հարձակվում են մարդկանց վրա։ Բայց իրականում ամեն տարի մեղուների խայթոցից ավելի շատ մարդ է մահանում, քան շնաձկների։

3.

Բասոգիգաս տեսակի ձկները ամենախորը սուզվող ձկներն են: Նրանք սուզվում են 8000 մ:

4.

Աշխարհի ամենաթունավոր ձուկը համարվում է քար-ձուկը։

5.

Աստյանաքս ձուկը, երբ մոտենում է գիշատիչին, հաճախ փորձում է ապշեցնել ոչ այնքան արագաշարժ հարազատներին և լողալով հեռանալ՝ զոհին կտոր-կտոր թողնելով։

Կենսաբանություն

Ձկների ի՞նչ տեսակներ են հանդիպում Հայստանում։


Նկարագրել ձկների արտաքին կառուցվածքը

Ձկների մարմնի կառուցվածքին ծանոթանանք ոսկրային ձկների դասի, ճառագայթալողակների ենթադասի օրինակով։ Նրանց մարմինը կողքերից սեղմված է և ունի շրջհոսելի ձև։ Ձկների մարմինը կազմված է միմյանց անշարժ միացած 3 բաժիններից՝ գլուխ, իրան և պոչ։ Ձկների մարմինը պատված է ոսկրային թեփուկներով։ Գլխի սահմանը խռիկային ճեղքերը կամ կափարիչներն են, իսկ իրանի և պոչի սահմանը՝ հետանցքը։

Թեփուկները պատված են վերնամաշկի բազմաթիվ գեղձերով, որոնցում արտադրված լորձը թուլացնում է ջրի հետ շփման ուժը և մաշկը պաշտպանում է մանրէներից։ Յուրաքանչյուր թեփուկ առջևի ծայրով խրված է մաշկի մեջ, իսկ հետևի մասով նստած է հաջորդ թեփուկի վրա։ Թեփուկները ձկների աճին զուգընթաց մեծանում են։ Թեփուկներով կարելի է որոշել ձկների տարիքը։

Ձկների վերջույթները լողակներն են։ Կրծքային և փորային զույգ լողակները կատարում են ջրում մարմնի դիրքի պահպանման, դանդաղ տեղաշարժման, կանգառի, շրջադարձ կատարելու և հավասարակշռության դեր, մասնավորապես՝ ջրի խոր շերտեր իջնելու և բարձրանալու ֆունկցիա։ Մեջքի և ենթապոչային (հետանցքի) կենտ լողակները կատարում են ղեկի և տեղաշարժման ֆունկցիա։ Ձկների գլխի վրա գտնվում են երկու աչքերը, որոնք չունեն կոպեր, իսկ աչքերի առջևում՝ քթանցքները։

Ձկներն ունեն հովանավորող գունավորում՝ մեջքի կողմը մուգ է, որը ջրի հատակի ֆոնի վրա նրանց դարձնում է աննկատ։


Լողակները ի՞նչ դեր են կատարում ձկների կյանքում


Ի՞նչ է լողափամփուշտը

Լողափամփուշտը գազանավորված փոխարենը է, որը օգտագործվում է համակարգչային մեքենաներում, գազանավորող սարքերում, թաղանթերում և այլ տեղերում: Դրանք ստեղծված են լողակից և անոթափահ նյութերից: Լողափամփուշտը թույլ է տալիս մեծ թագավորություն տալ անվճար մոտեցում ու շրջանառություն, իսկ ավելի շատ լողակից նյութերը թույլ են տալիս մաքրել մութքը: