Առասպել Սիզիփոսի մասին


Ամբողջ Հունաստանում ոչ ոք չէր կարող չափվել Սիզիփոսի հետ խարդախությամբ, խորամանկությամբ ու հնարամտությամբ: Նա իր խորամանկության շնորհիվ անբավ հարստություն էր կուտակել, և անգամ հեռուներն էր տարածվել նրա հարստության համբավը: Երբ մահվան աստվածը եկավ` նրան տանելու, Սիզիփոսը, որ արդեն զգացել էր դա, նենգաբար խաբեց նրան և կաշկանդեց նրան կապանքներով: Եվ դրանից հետո մարդիկ այլևս չէին մեռնում: Մարդիկ այլևս զոհեր չէին մատուցում աստվածներին: Երկրի վրա խախտվեց Զևսի սահմանած կարգը: Սիզիփոսը պատժվեց: Երբ Զևսի միջոցով ազատ արձակվեց մահվան աստվածը, նա իր հետ տարավ

Բայց այստեղ էլ խորամանկ Սիզիփոսը կարողացավ հնար գտնել իրեն օգնելու համար: Նա կնոջն ասաց, որ զոհեր չմատուցի մահվան աստծուն, իսկ վերջինիս խնդրեց իրեն բաց թողնել, որ կնոջը հրամայի նրան առատ զոհեր մատուցել, ինչից հետո ինքը կգար կրկին ետ: Այսպես համոզեց ու խաբեց նա մահվան աստծուն ու ետ չեկավ: Մնաց իր շքեղ պալատում ու սկսեց գոռոզանալ, որ բոլոր մարդկանցից միայն ինքն է կարողացել վերադառնալ մահվան թագավորությունից: Մահվան աստված Հադեսը զայրացավ ու ետ բերեց Սիզիփոսին:


Եվ Սիզիփոսը ամենածանր պատիժն է կրում երկրի վրա կատարած իր բոլոր խարդախությունների ու խաբեությունների համար: Նա դատապարտված է վիթխարի մի քար գլորելու դեպի լեռան գագաթը: Լարելով իր բոլոր ուժերը` Սիզիփոսը գլորում է ամենածանր քարը սարնիվեր: Տառապագին աշխատանքից քրտինքը անձրևի պես թափվում է վրայից: Լեռնագագաթն ավելի ու ավելի է մոտենում. ևս մի ճիգ, և իր ավարտին կհասնի Սիզիփոսի աշխատանքը: Բայց քարը դուրս է պրծնում նրա ձեռքից ու դղրդյունով ցած գլորվում` հետևից փոշու ամպ բարձրացնելով: Եվ կրկին ու կրկին գործի է անցնում Սիզիփոսը:

Այսպես հավերժաբար գլորում է այդ քարը Սիզիփոսը ու երբեք չի հասնում նպատակին` լեռան գագաթին:

Առաջադրանքներ

Ընթերցել առասպելը և բացատրել, թե ինչ է նշանակում սիզիփոսյան աշխատանք արտահայտությունը:

Սիզիփոսային աշխատանք արտահայտությունը նշանակում է հավերժաբար անել այն ինչ անիմաստ է։


Բառարանների օգնությամբ բացատրել մգեցված բառերի հոմանիշները:

Անբավ֊ Անթիվ

Համբավ֊ Լուր

Կաշկանդ֊ ամոթ

Կապանք֊ շղթա

Վիթխարի֊ մեծ

Տառապանգ֊ տանջանք

Ճիգ֊ ջանք


Գրել փոքրիկ խրատական նամակ Սիզիփոսին:

Սիզիփոս, եթե դու չխաբեիր հիմա այս վիճակում չերի լինի։


Լրացուցիչ կրթություն (տանը)

Աշխատանքդ կուղարկես իմ էլեկտրոնային հասցեին՝ meri.sargsyan@mskh.am

Կլրացնես բլոգիդ «Մայրենի 6» բաժնի պակաս, թերի աշխատանքները:

Оставьте комментарий